вторник, 25 октября 2011 г.

...

***
Քո աչքերը,մայր Հայաստան,
մեկը Սևան,մյուսը՝ Վան,
մորս նման, մեկը ցամաք,իսկ մյուսը
աղի-աղի արտասուքի ծով է ծփան...
Քո նուրբ սիրտը,մայր Հայաստան,
մայրաքաղաքն է՝ Երևան,
մորս նման սրտստրոփ ու գունագեղ,
աշխարհացիր զավակներիդ ավյուն սնող,
իմ Երևան...
Պարզ ճակատդ,մայր Հայաստան,
անխոս Արցախն է պատվարժան,
մորս կամքի ուժի նման՝
պարզաճակատ ու հաղթական իմ Հայաստան...
Հապա վարսերդ,վարսերդ,
իմ անլաչակ մորս նման ձյունաճերմակ
Արարատի գագաթներին փռված ու ձիգ
սեգ ձյուների  տեսքի նման:
...Սիրում եմ քեզ,
իմ՝ Մայրաստան, իմ՝ Հայաստան:
***

***
Հեռանում եմ քեզանից՝
Չեմ վերցնում ինձ հետ ոչինչ,
Եթե թույլ տաս, քո նկարը միայն տուր ինձ:
Մի եղիր դու այդքան դաժան,
Եղածն ինչ է, մի նկար չէ՞
Այն քեզ համար շատ հասարակ՝
Իսկ ինձ համար՝ մի ամբողջ կյանք.
Որտեղ սիրել ու սիրվել եմ,
Որտեղ ատել ու ատվել եմ,
Երազել եմ, կառուցել ու ետ եմ գցել մի ամբողջ կայք:
Ախր, ինչու ասքան իջնել ու մանրանալ,
Կայքը ի՞նչ է, կյանքս եմ թողել ոտքերիդ տակ,
Այն էլ հիմա ես չեմ տանում,
Քեզ եմ թողնում՝
Իմ ուզածը մի նկար է,
Տուր, ես գնամ...
***


***
Երկինքը լազուր
աստղերից պոկվել,
իր կապույտով է
աչքերդ ներկել...
***
***
Իմ անրջանք հեռավոր,
Ձյան պես սպիտակ, փաղաքուշ,
Մանկան նման անմեղսանք,
Առվակի պես խոխոջյուն...
Իմ անրջանք-անրջանք,
Որ սարերի հետևում
Քեզ փակեցին, մարեցին,
Տեսնես հիմա դու նորից՝
Սպիտակ ե՞ս, փաղաքու՞շ,
Անմեղ ես ու, կարկաչյու՞ն,
Թե հոգնել ես՝գորշացել,
Ու իրական այս կյանքում
Դադարել ես անրջել:
Խե՜ղճ իմ գերված, անրջանք...
***

***
Աստված աշխարհի երեսին Արարատ կառուցեց
հայերի համար, և երբ տեսավ այն զատված հայերից,
տակն ու վրա արեց աշխարհը, պատերազմներ ու
արհավիրքներ սփռելով նրա վրա:Ետ տվեք մեր
Արարատը, և աշխարհը կփրկվի կործանումից...
***
ՎԱՉԱԳԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ

***
Թողեցին որ ես
մնամ ժայռերին անտաշ ու անշուք,
մնամ՝ խենթանամ,
ու ժայռերը ես, ու ծերպերը ես,
ես շատ սիրեցի:
Թողեցին որ ես
մնամ ավազին չոր անապատի,
մնամ՝ խենթանամ,
ու անապատն էլ, փուշ ու տատասկն էլ
ես շատ սիրեցի:
Թողեցին որ ես
մնամ մենության խենթ լռության մեջ,
մնամ՝ խենթանամ,
ու ատեցի ես  մենությունը խենթ,
ու ատեցի ես  լռությունը նենգ,
ու ես խենթացա,
խենթացա այսպես...
***

***
Ես էլ իմ հերթին զավակն եմ մորս,
Ես էլ իմ հերթին սիրել եմ մորս,
Ես էլ իմ հերթին,անհոգ պատանի,
Հոգս ու տառապանք եմ բերել մորս;
Այսպես ապրել եմ, այսպես մեծացել,
Իմ անուշ մայրիկ ես չեմ հասկացել,
Որ ամեն մի հոգս տառապանքի հետ
Գլխիդ սպիտակ փաթիլ է իջել…
***

***Իմ մանկությունն եմ ուզում,
Անհոգ խաղերն եմ ուզում,
Իմ երջանիկ օրերի
Անթիվ պահերն եմ ուզում…
Մորս ձայնին կարոտել
Նրա տեսքն եմ ես ուզում,
Մորս վշտից այրվում՝
Իմ մայրիկին եմ ուզում…
***

***
Ընկերներս՝ հեծանիվ,
Իսկ  ես՝ ժանգոտ  գլորակ,
Վազ  էինք  տալիս որ հասնեինք,
Մինչև  հանդեր  ու ձորակ:
Մի  տեղ՝ ոտքս  էր քարին,
Մի տեղ՝ պոկված  գլորակ,
Ընկերներս՝ հեծանիվ,
Հռհռում էին, անորակ:
Աստծո  գործ  է,բան չունեմ,
Լուռ  տանում  էի ամենն այս.
Ու  կոփվելով  ես դարձա՝
«Կոշտ  ու  կոպիտ» երիտասարդ:
***

***
Խնկաբույր այրվող կրակի նման
Իմ կյանքն էլ մաշվեց,ծխած ու գնաց,
Ու հեռուներում տարտամ-անորոշ,
Ինձանից թողեց  օրեր անմոռաց:
Երբ մոտենում եմ,հիմա հայելուն,
(անծանոթ պատկեր նրա կենտրոնում),
Երկար  նայելով՝ու միտք եմ անում,
Միթե այս ինձ է խենթը պատկերում:
Ու՞ր է այն տղան,կրակի կտոր,
Լեռան հասակով,ժայռ բազուկներով.
Այնժամ երբ ոտքս քարին էր առնում
Հազար  կրակ  էր  նրանից  հառնում,
Այնժամ երբ ձեռքս ժայռին էր դիպչում,
Նա հազար  փշուր՝ավազ էր դառնում:
Հապա,աղջիկնե՜ր...Կողքովս անցնելիս,
Որախ քչփչոց ու, աչքով անել,
Սիրտս մասնատել,և ամեն մեկը,
Մի կտոր սիրտ են ինձանից տարել:
Հիմա ինձ ասեք՝
Ինչպե՞ս վստահել այս ծուռ հայելուն,
Ու՞մ է պատկերում...
***

***
Ամպից պոկված արցունքները
Արթնացնում են հուշու տանջանք,
Ու հայացքս երկինք պարզած
Արձակում եմ խուլ հառաչանք...
***

...

***
Ինձ թվում է քո աչքերում
Երկու ծով են անվերջ ծփում,
Խաղա՜ղ,դյութիչ ու գուրգուրող,
Ալիքներ են մեղմ օրորվում:
Ինձ թվում է քո կրծքի մեջ՝
Այս դժվարին ու բարդ կյանքում,
Արեգակից ավելի ջերմ
Մեծ ու քնքուշ սիրտ է խփում:
...Ի՞նչ եմ կպել,թե թվում է,
Հապա նայեք այս նկարին,
Տեսեք՝որքա՜ն հովտաշատ է,
Ծաղկազարդ ու ժպտերես է,
Ինչպես գարնան տեսքը լեռան.
...Ի լուր աշխարհին հայտնում եմ՝
Բարիության ճիշտ տիպար է
Իմ քույր Մառան...
***

***
Երբ դու ժպտում էիր՝
ես արեգակ էի,
Երբ երազում էիր՝
ծիածան էի ես,
Երբ արտասվում էիր՝
ծով էի փոթորկուն,
Իսկ,երբ խռով էիր՝
արդեն,ոչինչ էի...
***


***
Քո հեռանալուց այնպես փոխվեցի,
Մի քիչ խեղճացա ու մոլորվեցի,
Կծկված ծաղկի պես մի անկյուն քաշված,
Տխուր մտքերով սիգար վառեցի:
Ու կուլ տվեցի ծուխը դառնացած,
Իրար հետևից,առանց դադարի,
Ու իմ թախիծը անձրևի նման
Կաթեց երկնքից տխուր աչքերիս:
(...Գայթակղվեցիր մի չաղլիկ որդով),
Ուրիշի ափում դու հայտնվեցիր,
Ու,դու հեռացար մեկ այլ միջավայր,
Մեկ ուրիշ աշխարհ՝
Որտեղ քեզ նման շատ ու շատ ձկներ
Նրանց կաթսայում եփվել են,այրվել...
ԵՎ դու էլ ահա բացառություն չես՝
Մինչդեռ հասնում է,ու դիպչում քթիս,
Քեզնից դուրս պրծած ծուխ ու այրոցքի
Սրտխառնուքի չափ հոտն անտանելի:
***

***
Մեծ մայրիկս, իմ տատը,
Մի հեքիմ էր հոգատար,
Դեղ ու դարման է արել,
Խորհ
ուրդ տվել,խրատել:Ում ասես որ չի հասել
Բարի ձեռքը իմ տատի
՝Էլ կոտրվածք, էլ ծնունդ,Էլ այրվա
ծք՝չար փորձանք,Դժբախտություն՝մահվան դեպ
ք,Կամ չքավոր սոված մարդ,Թե հարսանիք,երգ ու պար՝
Սպասում էին
Սաթոն գար…***

***
Այնպես մածուն էր մերում,
Իմ տատիկը Սաթենիկ,
Որ աշխարհ էր զարմանում,
Մածո՞ւն է սա,թե՞,
պանիր:Մածնի համը բերանում
Անվերջ ուտել ես ուզում,
Աչքդ քոխին, կարասին,
Մարդի քունն էլ չէր տանում
:Իսկ տատը իմ ջանասեր,
Իսկույն իր քոխը կանցներ,
Ու այնտեղից դուրս կգար,
Թասով լի մածուն ու սեր
:Ուտում էի, ու զարմանքից,
Աչքս տատիս հարցնում.
–Տատ ջան, այսքան ո՞րտեղից
,Մածուն ու սեր մութ քոխից:***
***
Երբեմն ուզում եմ փակվել սենյակում,
Իջեցնել վարագույրը իմ պատուհանի,
Փռվել բազմոցին,աչքերս փակել,
Ու՝ անէանալ,
ԵՎ՝ ոչի՛նչ չզգալ:
Այո,ուզում եմ...բայց թե՝որտեղի՞ց,
Երբ դեռ աչքերս կարգին չեմ փակել
Հուշերից ծնված աղմուկ ու շշուկ
Փոթորիկի պես սանձարձակ ու թեժ
Գալիս են-գալիս,անկոչ հյուրի պես՝
Ռմբակոցում են հանգիստս անմեղ...
***
O՜ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ, ՄՈՐ ՄԱՐՄՆՈՒՄ ՈՐՔԱՆ ՔՆՔՈՒՇ ՍԻՐՏ ԵՍ ԴՐԵԼ ––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

***
Ես չգիտեմ , թե ինչպես
Մեկ օր հանկարծ մայրիկիս,
Այնքան,այնքան վշտացրի,
Որ նա ցավից արտասվեց;
Երբ դուրս եկա խռոված
Ոտքս հանկարծ սայթաքեց,
Մայրս ձայնից դուրս վազեց.
(–Վախ բալիկ ջան, շա՞տ ցավեց…):
Ու նա գրկեց համբուրեց,
Իմ աչքերը ,մորմոքով,
Մոռանալով ամեն բան,
Վիրավորանք ու խռով...
***

***
Բանտվել է կրկին իմ հոգին ողորկ,
Ու կեղեքվում է կտցահարվելով,
Ես ցավ եմ զգում,իսկ ոմանք համառ,
Քմծիծաղում են, արհամարելով:
Հոգևոր ցավն է ահա ինձ տանջում,
Որ դուրս է հորդում վերքերից նրա,
Ուր փնտրում է այն փրկության մեկ ելք,
Ամեն մի մասնիկ ու, ճիչը նրա:
***

***
Սիրել   եմ  ուզում, ու  մի  զարմացեք,
Սիրել  եմ  ուզում՝ թեկուզ  սար  ու  քար,
Իմ  հոգին  քնքուշ զեփյուռի նման,
Սիրել  է  ուզում, սիրել  ամեն  բան:
ԵՎ  սիրեք  դուք  էլ, ու  կհասկանաք,
Թե  որն  է  կյանքի  հաճույքը  վսեմ,
Եթե  կա  գորով, գգվանք  ու  սերը,
Հապա  ինչու՞  են  «պատերազմները»:
Սատանայական  ատելությունը
Ձեզանից  վանեք,  ու  թեթևացեք,
Փոխարենը  դուք, սիրեք  իրարու,
Այն  ժամ  ձեզ  հետ  է, երջանկությունը:
Սիրեք  միմյանց, իմ  հայ  ժողովուրդ,
Իմ  հայալեզու  մաշտոցյան  զավակ,
Թող  մեր  շուրթերից  հավերժ  աննման
Սիրալիր  բառեր  ու  ծիծաղ  դուրս գան:
Մոռացեք «վատը» և, հիշեք «լավը»,
Ու  սիրեք  իրար, սիրեք  անդադար՝
...Ինչպե՞ս  չսիրել, չէ՞ որ  այս  կյանքում,
Եկել  ենք  աշխարհ, սիրելու  համար:
***
***
Իմ  թախիծը, տրտմության  ամպեր,
Կախվել է  ահա  հոգնած  լանջերիս,
Ու իմ  կրծքի  մեջ՝ ամպրոպ ու կայծակ,
Իսկ  լեզուս   այնքան լուռումունջ է  դեռ:
ԵՎ  երբ  ծանրացան ամպերը  հոգուս
Կոկորդս  կծկվեց  կարոտի ցավից,
Անհնար  դարձավ  արդեն  զսպելը
Երբ  անձրև իջավ  հոգնած կոպերիս:
Ու  հեղեղվեցի  իմ  ամպերից  ես՝
Անթիվ  կաթիլներ  ընկան  հորդալով,
Առվակներ  կազմած, ու, կամաց-կամաց՝
Լուռ շտապեցին  իմ  ակունքները:
Ոչինչ  չփոխեց  անձրևը թախծոտ,
Հոգուս  վերքերը՝  կրկին  անամոք,
Միայն թե լեզուս կապերից պոկվել,
Եվ  երկար  ու  ձիգ,ինձ  է հայհոյում...
***

***Քո անունն իմ շուրթերին
Դեռ դողում է, մղկտում,
Արդարություն է անվերջ
Գորշ երկնքից պահանջում…
***

***
Պատուհանիս առաջին,
Կանգնել ու դուրս եմ նայում,
Դրսում ամպրոպ,անձրև՝
Իմ հուշերն եմ ես թերթում:
Ու հուշերիս արանքից
Մայր իմ անգին, քեզ տեսա,
Սրտիս ճիչը զսպելով
Իսկույն քո գիրկը ընկա:
Հեկեկում էի, հեկեկում,
Ու ոտքերդ էի համբուրում,
Հեկեկում էի,աղերսում՝
-Մայր իմ անուշ, գնանք տուն:
Չդիմացավ երկինքը,
Սրտի ճիչը որոտաց,
Երկինքն էլ կարծես ինձ հետ,
Ծնկաչոք էր պաղատում:
...Պատուհանիս առաջին
Իմ հուշերն եմ ես թերթում,
Իսկ անձրևը անխնա,
Թախծոտ աչքերս է ծեծում:
***
***
Կանգ առ ակնթարթ՝
տուր ինձ թևերդ,
որպեսզի կապեմ ոտքերից նրա,
որ հավերժ մնա իմ էության հետ,
այսքան խենթացնող  հայացքը նրա:
Շատ եմ խնդրում քեզ, կանգ առ ակնթարթ,
էլ որտե՞ղ գտնեմ այսքան ինձ գերող,
այսքան կյանք ու շունչ,իմ մեջ ներշնչող՝
հրեշտակների թագուհի էակ
արևի լույսից լուսե մոլորակ:
Հապա՞, ակնթարթ,
կարո՞ղ էս ասել,
էլ ինչպե՞ս թողնեմ նման մի հայացք ու,
քեզ հետ ես գամ...
Կա՛նգ առ՝ ակնթարթ:
***

***
Մեզ  բաժին  հասան լեռներ ու  ծերպեր,

Որ  մենք  բարձրանանք լեռներ  անսասան,

Որ  մենք  մագլցենք ծերպեր  անհասան,

Որ  մենք  լեռներից, ծերպերի  գլխից՝

Իսկ  դուք  ներքևում, այո՛, շատ  ներքև...

Որ, արծվի  նման  ծերպերից ճախրենք,

Որ ներքևներում առնետներ  փախչեն...

***

«ՔՈ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ…»

Ի՞նչ լեզուներով ես այն թարգմանեմ,
Ո՞ր խոսքերով այս միտքը մատուցեմ...
-Լցրեք բաժակը կենացը խմենք
Հայոց խոսքերի՝ «Քո ցավը տանեմ»:


Ուրիշ ազգերի լեքսիկոններում
Այս երեք բառը երբեք չի բանում,
Հայերի նման այսքան ջիգյարով
Մեկմեկու ցավը նրանք չեն տանում:


Հայկական որակ այս երեք բառում
Ուրիշ ազգերի լեզվին չի թառում,
Դուդուկի շրթից պոկված երգի պես
Արար աշխարհի հոգին է շարժում:


Կորչում է տեղից իմաստը նրա,
Եթե դու նրան թարգմանել ուզես,
Դրա համար էլ աշխարհը այսօր
Մեր հետ կրկնեց՝ «Քո ցավը տանեմ...»:


Դե լցրեք, լցրեք բաժակները ձեր,
Մեր քաղցր լեզվի կենացը խմենք,
Խմելուց առաջ ջիգյարով ասենք՝
-Իմ հայոց լեզու, քո ցա՛վը տանեմ:
***
***
Ես քեզ տեսա՝
Տեսա մեր այգում,
Զբոսնում էիր
Անծանոթի հետ:
Հետո ես տեսա
Ինչպես մոտեցաք
Մեր նստարանին,
Նստեցիք այնտեղ:
Հետո չեմ ուզում
Այնքան մանրանալ,
Պատմել թե ինչպես
Տաք համբուրվում էիք:
Միայն մեկ զարմանք
Գլխովս անցավ,
Մի՞թե ասպետդ
Հանկարծ չկարդաց
Փայտի անկյունում
Քո փորագրած՝
«Ես սիրում եմ քեզ...»:
***
***
Իմ  կարոտը  զգացմունք  չէ՝
Այլ  կուտակված, լճացված,
Արտասուքի  հսկա  ծով  է,
Ուր  ծփում  է  խռոված...
Չի դադարում ծով-կարոտս,
Դուրս է հորդում ափերից,
Իսկ ինձ  որպեսխղճուկ նավակ,
Ծեփում է նա ժայռերին:
Փշրվում են ծաղկի նման,
Երազներս երբեմնի,
Որտեղ ցավն է մրմունջ կապել,
Հառաչանքը իմ կրծքի...
***


***
Տեր աստված ինչու՞
Այս  փուչ աշխարհում,
Ահա մայրերն
Այսպես են լինում:
Ինչու՞ նրանք էլ
Վարարուն գետակ՝
Կամ էլ ուռենի
Միշտ լաց են լինում:
Մոր սիրտը կարծր,
Մոր սիրտը փխրուն,
Մորից դիմացկուն
Ոչինչ չի լինում...
***

***
Ընկերներս՝ հեծանիվ,
Իսկ ես՝ ժանգոտ գլորակ,
Վազ էինք տալիս որ հասնեինք,
Մինչև հանդեր ու ձորակ:
Մի տեղ՝ ոտքս էր քարին,
Մի տեղ՝ պոկված գլորակ,
Ընկերներս՝ հեծանիվ,
Հռհռում էին, անվորակ:
Աստծո գործ է,բան չունեմ,
Լուռ տանում էի ամենն այս.
Ու կոփելով ես դարձա՝
«Կոշտ ու կոպիտ» երիտասարդ:
***

***
Անձրևում է այսօր իմ պատուհանը,
անձրևում այնպես,
որ ինձ թվում է
աչքերդ են անվերջ հորդում-արարում
սիրո խոստումներ:
Ուր ակամայից ձեռքս տանում եմ քո թաց
այտերին,
սառը համբույր եմ ես այնտեղ զգում,
որտեղ կոպտորեն մատներս են ծեծում կաթիլներն
անվերջ:
Ու չի դադարում՝
չի հանգստանում,
և չեմ հասկանում ինչ է նա ուզում...
Երկնքից պոկվել,իմ պատուհանին
քո տարտամ դե՞մքն է նորից նկարում,
թե՞ հառաչանքով ու ախուվախով
վերջին հետքերդ է համառ լվանում:
Քանզի՝ բորբոքվել, հանգիստ չի տալիս,
հիշում՝ լվանում,
մորմոք է կապել երկինքը լազուր,
ու անձրևում է այսօր ամենուր:
***

***
Իմ սրտի բեռը չափով չես կշռի,
Կշեռքն ինչ է, այն կկոտրվի,
Իմ սրտի բեռը մետրով չես չափի,
Իսկ մետրն ինչ է,իսկույն կպոկվի:
Հայացքով միայն,լուռ ու հնազանդ,
Կչափես սրտիս բեռն ու՝դառնություն,
Որտեղ ճգնում է, բռաչափ օրգան,
Ու տանում է իր հետ այսքան ծանրություն:
***
***
Հայրս մեկ օր իմ երազին
Ինձ նախատեց ու գնաց,
Հորդորներով իր հայրական
Սիրտը հույսով՝ նա գնաց:
Մայրս մեկ օր իմ երազին
Ինձ համբուրեց ու գնաց,
Մայրական քնքուշ ժպիտով
Սիրտը լույսով՝ նա գնաց:
Ահա այսպես երազներս
Ծնողական բուրմունքով՝
Մեկ նախատում մեկ համբուրում,
Ճիշտ կյանքի են ինձ կոչում:
Ու վերջ չունի իմզարմանքը
Որ այս կյանքում, աշխարհում,
Ծնողներս ողջ թե մեռած՝
Զավակներով են ապրում...
***

***
Այսօր երազիս իմ սիրտը պոկին:
Այո, պոկեցին, ու ես տեսնում եմ,
թե ուր են տանում սիրտն իմ արյունոտ:
Ու ես սարսափից լուռ կարկամել ու,
ոչինչ չեմ խոսում:
Միայն զայրույթից աչքերս չռած,
լուռ, հետևում եմ...
Իսկ նրանք հանգիստ իմ սիրտը տարան,
տարան ու դրին մի քարի վրա:
Երբ ուշքի եկա սարսուռ-սարսափից,
ու իմ հայացքը երկինք պարզեցի,
այնտեղ տեսա ես լեռն իմ Արարատ,
ու, վերջին խոսքը ես շշնջացի՝
-Թող,մատաղ լինի...
***

***
Մինչ դեռ այսօր
իմ հուշերում
դու ապրում ես
ինչպես հին երգ:
ԵՎ երբեմն
իմ շուրթերին
երբ իջնում է
երգը այս հին,
մտմտում եմ
խոսք ու բառեր,
կամակ մտքեր:
Իսկ եղանակ այդ խոսքերին
նորից հին երգ՝ կռիվ ու վեճ:
Իմ հուշերը իմ հուշերից պրծում չունեն,
այսքան տարի
դու  ապրում ես, ապրում իմ մեջ.
իսկ  կռիվը անտանելի
շարունակվում, ու, չունեն վերջ:
Չեմ մոռացել, սիրում եմ դեռ,
եկ սիրելիս, թեկուզ՝ կռվենք...
***


***
Քո լուրթ աչքերի անծիր լազուրում
Իմ երազներն են լողում անմռունչ,
Ուր արշալույսի կամարների հետ
Ոսկեգույն թելով տաճար են հյուսում:
Իսկ երազներիս ձիերը ճերմակ
Շուրջպար են բռնել ոտքերիդ տակին,
Ու քեզ առնելով իրենց թևերին
Հասնում են լաջվարդ յոթերորդ երկինք:
Արևն էլ ահա, ադամանդե քար,
Իր ցոլքն է կապում քո պարանոցին,
Ուր խելացնոր զեփյուռի խաղից
Ծամերդ հարսնաքող շուրթերս են լիզում:
***
***
Իմ աչքերի թախիծը
Ինչպես ձյունն Արարատի,
Հազար հոգսով ծանրացել
Բազմել է իմ ճակատին:
Երբ նայում եմ հայելուն
Ծանոթ պատկեր եմ տեսնում,
Երկու որբեր, երկու լեռ,
Տրտմությունը դեմքերին...
***

***
Կաղնին դարավոր
անտառի վերջում
մեն ու մենավոր
անտառից զատված.
Կաղնին դարավոր
դարերի հոգսից
ընկած ճյուղերով
քիչ տգեղացած.
Կաղնին դարավոր
իր ծերությունով
չեր նստում դեմքին
շքեղ անտառի.
Ու նա մեղավոր՝
չտարավ այսքան հարաված վիրավոր,
և, ընկավ մեկ օր ճիռ ու ճռինչով:
Ու, բացվեց մեջքը անտառի դալար,
հողմերն անարգել դիպան ոսկորին
հպարտ անտառի:Այնժամ հասկացավ
անտառը գոռոզ՝
«Թե որ, կաղնին ծեր, որքան էլ տգեղ,
թեկուզ հալեոր,իր տեղը ուներ»:
***

***
Այս դժվարին ու բարդ կյանքում
Երբ անցնում ենք փողոցով,
Ծեր մայրիկներ, մուրացիկներ,
Ցավոք՝ շատ են պատահում:
Դառնացել է կյանքը նրաց՝
Օրհնանք խոսքը շուրթերին,
Ծռված մատները մեզ պարզած
Ողորմություն են խնդրում:
Շատ-շատերը չեն նկատում,
Կամ էլ՝ դատարկ քմծիծաղ,
Շպրտելով խեղճ պառավին
Հեռանում են տակավին:
Իմ խեղճ մայրեր, մուրացիկներ,
Ու՞ր մնացին օրեն այն,
Որ ձեր ձեռքի հացն էին ուտում,
Հազար բերան սոված գայլ:
Այսօր արդեն փողոցներում
Մեզ են հայցում ծեր մայրեր,
Դեմքին փռված թշվառ հայացք
Գառան նման խեղճ, անտեր:
Կա՛նգ առ անցորդ, ու, խոկացեք,
Մի դարձեք դուք ընչաքաղց,
Եթե, նույնիսկ դրամ չունեք,
Գոնե, ձեռքը համբուրեք:
Ախր նրանց ուզածն ի՞նչ է,
Ընդամենը՝ մի կես հաց,
Տուր ու անցի, ու հետդ տար,
Մայրական քնքուշ օրհնանք:
Իմ խեղճ մայրեր, մուրացիկներ,
Երբ տեսնում եմ ձեզ այսպես,
Սիրտս սմքած գուղձ է դառնում,
Ու, ծնկում եմ ձեր առջև...
***

***
Անհասկանալի կյանքի բավիղում,
Ո՞վ չի մոլորվել, գլուխը կորցրել,
Շատերի նման՝ անցա-գնացի,
Չհասկանալով ուզածս ինչ էր:
Որքան մոտեցա, այնքան հեռացավ
Անտեսանելի իմ ցանկությունը,
Ու ես խռոված, ձանձրույթ ապրելով,
Գլուխս կորցրած, հիասթափվեցի:
Իմ ընկուզենի, հեռու, մենավոր,
Հույզերիս ծովի իմ միակ փարոս,
Հոգնել եմ ահա, ու՝ նավաբեկված,
Վերադառնում եմ, դեպ քեզ եմգալիս:
***

***
Իմ լռությունը խրթին ժայռի պես
Լեռնոտ կրծքիս է ծանրացել ահա,
Ու խոնավահոտ մամուռով ծածկված
Մրմնջում է նա անձայն ու անխոս:
Իսկ երբ փորձում եմ դիպչել ես նրան
Կաթիլ է դառնում մրմունջը նրա,
Ու թաց մամռախոտ հուշեր է թողնում
Իմ լռությունը այնքան աղմկոտ...
***
(աքրոստիկոս)
***
Հայաստանի  ծիծեռնակներ,
Ասեք  խնդրեմ,երկնքում,
Յուր  կարոտը  ունի՞  հանգիստ
Րոպե  անգամ  ձեր  սրտում:
Երբ  ճախրանքով  տուն  եք  դառնում
Նավարկելով սար  ու  ձոր,
Ի՞նչ  ցավ  է  որ  բուն  է  դնում
Քար  ու  քարափ  մեր  կրծքում:
***

***
Իմ շուրթերը հայալեզու,
Հայաստանյան մրգերի պես
Մեկ ծաղկում է, մեկ ճաքճքվում,
Ու քաղցրահամ նեկտարի հետ
Ամեն ճաքից մեղր է ծորում:
Իմ շուրթերը հայալեզու,
Մեր հայկական լուռ ու խոսուն լեռների պես
Մեկ ամպում է,
Մեկ էլ իսպառ  չքվում է այն
Ու փաղաքուշ արեգակի
Լուսաշողշող թևիկներն են ծափահարում,
Ուր զեփյուռն է այնտեղ պարում:
Իմ շուրթերը հայալեզու,
Երևանյան գույների պես
Հազար երանգ երազ պես-պես
Իմ շուրթերը, Ջրվեժի պես:
Իմ շուրթերը հայալեզու,
Մորս մրոտ ձեռքերի պես,
Որտեղ ածուխն է այրվում ու մոխրանում,
Ու մի ամբողջ գերդաստան էր ջերմացնում:
...Իմ շուրթերը՝ մեղրոտ-մրոտ,
Իմ շուրթերը հայաստանոտ:
***

***
Տարիների մշուշոտ շղարշով ներկված
Այսօր երազիս ինձ այցի եկար,
Եկար ու նորից առաջվա նման
Գրկիս մեջ կրկին հանգիստդ առար:
Ու առաջվա պես վայրի մեղրահամ
Քո թաց շուրթերը դիպան շուրթերիս,
Ու մենք ձուլվեցինք երկար ու երկար,
Դարձած մեկ մարմին, էլ պոկ չէինք գալիս:
Երբ լուսաբացը անգութ, անխնա,
Ինձ այցի եկավ ու ես արթնացա,
Հօդս ցնդվելով իսկույն չքվեցին
Այնքան ամրակուռ համբույր ու գգվանք:
Պառկել եմ ահա ու միտք անելով
Շուրթերս եմ լիզում ու կանչում եմ քեզ՝
Արի սիրելիս, թեկուզ երազով,
Մեկ-մեկ հիշիր ու, ինձ  այցի արի...
***









...

***
Չգիտեմ ինչու,երբ հայկական տառեր եմ տես-
նում,հիշում եմ իմ անցած ճանապարհը,իմ
խենթ մանկությունը,իմ մայրիկին...Այսինքն,
մայրիկս իմ աչքերից երբեք չի իջնում,նա այն-
տեղ,իմ աչքերի շարունակությունն է,ուղղակի,
երբ հայկական տառեր եմ տեսնում,անսահ-
ման ցանկություն է առաջանում դիպչել նրանց,
թռչնի ձագի նման ափիս մեջ առնելով գուրգու-
րել ու փայփայել՝որովհետև գլխիցս երբեք չի հե-
ռանում,թե մայրիկս որքան քրտինք թափեց ինձ
նմանին սովորեցնել առաջին անգամ «Ա» տառը
գրել:
Ու՝երբ հայկական տառեր եմ տեսնում,փոխվում
է աշխարհը իմ աչքերում,իսկույն՝մանկանում,ու
խենթանում եմ մորս կարոտից:
Հայոց լեզու-մայրենի լեզու,որքան քաղցրանուշ
ես դու,որքան հարազատ,ու որքան թանկագին:
Քո ամեն մի տառ,ամեն մի հնչյուն,մորս կաթի
հետ կառուցել են ինձ...
Ես սիրում եմ քեզ,կաթնաշաղախ իմ մայրենի
լեզու:
***ՎԱՉԱԳԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ

...

***
Ու՞մ շուրթերից են առաջին անգամ
Պոկվել բառերն այս՝«Ես սիրում եմ քեզ»,
Հեղինակն ո՞վ է,տեսնես,տեր աստված,
Ի՞նչ հոնարար ես նրան պարգևել...
Թե՝երջանկություն,սեր ու համբույրներ,
Թե՝դառը տանջանք ու առհամարանք,
Տեսնես ո՞վ է նա,ի՞նչ է ժառանգել,
Իր իսկ բառերից՝«Ես սիրում եմ քեզ»:
***

***
Ինչու՞ են լալիս ծաղիկ ու խոտը՝
երբ առավոտյան շողն արեգակի
գիշերվա մթին խավարից հետո
իջնում ու նրանց իր գիրկն է առնում:
Ինչու՞ են լալիս աղջիկներ բազում՝
երբ սիրած տղան իր գիրկն առնելով
առաջին անգամ
շուրթերին գգված համբույր է տալիս:
Ինչու՞ են լալիս մեր սուրբ մայրերը՝
երբ զավակները
օտարությունից վերադառնալիս
գրկում են նրանց ու կրծքին սեղմում:
...Ինչու՞ են լալիս,ինչու՞ են լալիս
ծաղիկ ու մայրիկ,աղջիկ ու խոտը.
...Ա՜,ես հասկացա՝
սպասումից է աչքը ջուր կտրում:
***


***
Կարո՜տ-կարո՜տ...
Ի՞նչ կլիներ,դու չլինեիր,
Հապա այսօր որքան անհոգ ես կլինեի:
Կարո՜տ-կարո՜տ...
Դու ինչու՞ ես համառ այսպես,
Արի այսօր մենք խռովենք,ու ինձ բաց թող թռչնակի պես:
Կարո՜տ-կարո՜տ...
Տեսնես ինչի՞ց ես դու հյուսված,
Ի՞նչ նրաբագեղ թելիկներով,որ ձգվում են ու չեն պոկվում,
Իմ աչքերի՝կարոտ-կարոտ:
***

***
Ես չգիտեմ ինչը բերեց ինձ այստեղ,
Ես չգիտեմ ինչու եկա ես այստեղ,
Ես չգիտեմ ուր եմ գնում ես այստեղ,
Ու չգիտեմ վերջը ինչ է,վերջն այստեղ:
Ու ինձ պարզ չէ,այդ ինչ ուժ էր ինձ կտրեց,
Իմ մայր հողից ինձ զատեց ու հեռացրեց,
Ինչու-ինչու,ես չգիտեմ-չգիտեմ,
Երկու կես եմ,կեսս այստեղ է,կեսն այնտեղ:
Այն կեսի մեջ քաղցր հուշեր,կարոտ,կանչ,
Այս կեսի մեջ հառաչանք ու թախծոտ հայց,
Ինչու համար,ես չգիտեմ-չգիտեմ,
Մեկ ամբողջ էի,այսօր դարձա երկու կես:
Ու չգիտեմ,ոնց եմ ապրում այսօր ես,
Ու չգիտեմ,թե ապրում եմ արդյոք ես,
Ու ինձ պարզ չէ, կդիմանամ միթե ես,
Իմ քաղցր կես,անուշ օրրան առանց քեզ:
***

 ***Այնպես եղավ,որ մեկ օր,
Իմ հուշերով մշուշոտ
Այցելեցի հեռավոր,
Մանկությանս արևոտ:
Ահա՝առվակն իմ ընկեր,
Որ պոռթկում էր ժայռերից,
Քչքչում էր ու ինձ հետ
Վազ էր տալիս լեռներից:
Սա էլ թախծոտ ուռենին,
Որ նազում էր ջրերին,
Ու շշուկով,նազանքով,
Ինձ կանչում էր շվաքին:
Իսկ,սա քարն այն,որ հաճախ
Մագլցել եմ շալակին,
Ու իմ տակին քարե ձի
Մտրակել եմ քամակին:
...Այնպես եղավ,որ մեկ օր,
Ծխամորճը շուրթերիս,
Տխուր,մոլոր քայլերով,
Այցի եկա անցյալիս:
Ու,լռել էր առվակն իմ,
Չկար արև ու քրքիջ,
Ցամաքել էր, տակավին
Նմանվելով իմ դեմքին:
Ծուխ դուրս տվի հոգոցով,
Կրծքիս խորքից,մրմունջով,
Քանզի հեռվում մեռնում էր
Իմ ուռենին,հալևոր:
Իսկ քարե ձիս ահագին,
Փոքրացել էր,ու մաշվել,
Երազներս շալակին,
Հատիկ-հատիկ փշրվել:
Ծխամորճս բորբոքվեց,
Կրկին ծխաց,ու այրվեց,
Ու դուրս պրծած ծուխը իմ,
Մանկությունս նկարեց...
***

***
Մի թող որ այսպես հանգիստ հեռանամ,
Ճչա,լաց եղիր, ու,աղաղակիր,
Թեկուզ՝ապտակիր,ես թույլ եմ տալիս,
Չէ որ ապտակը սիրեցյալների
Նման է քնքուշ վարդի թփերին...
Այո, ապտակիր,իմ կուրծքը ծեծիր,
Մի թող որ այսպես անհոգ հեռանամ.
Իսկ փոխարենը՝
Առհամարական...չափող մի հայացք ես ինձ հետ տարա:
Ու,երբ շրջվեցի որ քո ապտակին ես արժանանամ
Դատարկություն ու առհամարական ապտակ ստացա:
Մի՞թե այդպես են սիրում միմյանց,
Ես էլ էի սխալ,
Դե...դու էլ ահա ճիշտ չվարվեցիր,
Ու,արդյունքում՝
Այն քրկախառնված տաք համբույրները,
Այն խոստումները,
Այն քուն-երազը,
Որ,երկար ու ձիգ իրար գրկում էինք մենք դադար առնում,
Հօդս ցնդեցին...
Ինքնասիրությու՜ն.
Մի՞թե դու այդքան հզոր մի բան էս...
***
   ***
Դու ինձ սիրեցիր,ու լուռ մնացիր,
Իսկ ես, չհասկացա:
Դու ինձ սիրեցիր,ու արտասվեցիր,
Իսկ ես փնտրեցի,ուրիշ սեր գտա:
Ու՝ ինձ սիրեցիր...
Իսկ հիմա,հիմա,
Երբ տարիների ծանր մուրճի տակ,
Ծեծված-փշրված իմ երազները
Թրև են գալիս,դռնից-դուռ ընկած.
Ավա՜ղ հասկացա, որ քեզ են փնտրում...
Դու ինձ սիրեցիր,
Ես,նոր հասկացա...
                      ***

 ***Ծիծեռնակն այսօր պտույտներ գործեց,
Աշնան գույներով իմ հոգին ներկեց,
Հետո՝ ծղրտած,ինչ-որ բան խոսեց,
Ու լուռ հեռացավ,երկնքում կորչեց:
Ու իմ երկինքը այսպես դատարկվեց,
Ցուրտ լռությունը հոգուս այցելեց,
Ու ցնցվեցի ես,կծկվեցի այսպես,
Երբ խուլ աշունը իմ հոգին գրկեց:
...Ծիծեռնակն այսօր պտույտներ գործեց,
Ու իմ գարունը ինձ կրկին լքեց:
                          ***

***
Սարերից պոկված ջրհոսի նման
Ձիավորվել է կրկին քամին խենթ,
Ոսոխի նման ասպատակելով
Նվաճում է նա լեռներ ու դաշտեր:
Դժնգույն աշնան սառը հայացքով
Մտրակում է նա  աջից ու ձախից,
Ու վախից դեղնած մանուկների պես
Հերթով մեռնում են ծաղիկ ու թփեր...
***

***
Կամուրջ-կամուրջ,
Որքան հոգս ես մեջքիդ կրում,
Իմ պապի պես արդեն ծռվել
Ու աշխարհն է քեզ կոխրտում:
Գիտե՞ս կամուրջ,երբ որ մեռավ իմ պապը խեղճ,
Զավակները ցրիվ եկան,
Երկու ափեր,երկու զավակ,կամաց-կամաց օտարացան:
...Կամու՜րջ-կամու՜րջ,
Որքան հոգս էս մեջքիդ կրում:
***
         ***Գարուն եմ սիրում,
Վարդեր եմ սիրում,
Սիրում եմ շունչը գարնան ջերմագին,
Նրա համբույրը՝ արևի բույրը՝
Հողի զարթոնքը՝ մշակի երգը՝
Աղբյուրի կանչը՝ նրա կարկաչը՝
Թռչնի դայլայլը՝ բողբոջն ու ծիլը՝:
Սիրում եմ,սիրում,
Գարուն եմ սիրում...
Ու ձմռան դժգույն ծանր շնչի տակ,
Փակվել եմ ահա իմ պատերի մեջ,
Ու ամեն անգամ,ամեն հուշերիս,
Իմ երազներին
Գարնան օրեր են ինձ այցի գալիս:
              ***

***Երանի թե առաջվա պես
Նորից գնայի իմ յարին տես,
Առաջվա պես նրա համար
Ծաղիկ տանեյի ես անհամար:

Երանի թե առաջվա պես
Թող բաբախեր իմ սիրտն այնպես,
Որ իմ սիրուց, ճամփան երկար,
Ոտքով վազ տայի նրա համար:

Երանի թե առաջվա պես
Վախը սրտիս՝ «գուցե՞ խաբեց...»,
Առաջվա պես գեթ մեկ անգամ
Այս անգամ էլ խաբված մնայի...

Երանի թե,ա՜խ երանի,
Ոտքս առներ ճամփին քարի,
Ու ցրիվ գային ծաղիկները
Ժամադրության ճանապարհին...
                    ***

                          ***

Ականջիս դիպավ շշուկը թփի,
Որ պոկվեց ծառից, մոտակա այգուց,
Ու շրշրալով, դողալ-պարելով,
Կտրեց իմ ճամփան,ընկավ առաջիս:

Ես խոնարհվեցի,թեքվեցի նրան,
Զգույշ,խնամքով ափիս մեջ առա,
Ու իմ ափի մեջ տխուր տեսարան,
Կանաչ անտառի աշունը տեսա...

                         ***


                          ***

Ձմեռվա դժգույն խավար գիշերում,
Այնտեղ, անտառում քամին է հրճվում,
Դաժան դահիճի սառը հայացքով,
Մերկ գեղեցկուհու ոսկորն է համրում:
Մթին քողի տակ, անամոթաբար,
Հերթով գրկում է մարմինը նրա,
Ու մերկ անտառը կոպիտ հպումից,
Օրոր է գալիս գլխապտույթից...

                           ***

***
Ծով...ծով...
Ի՞նչ է պատահել այսօր քեզ իմ ծով,
Իսպառ նման չես  ինքդ քեզ այսօր:
Երեկ հայացքդ այնքան վճիտ էր,
Այնքան պարզ ու ջինջ,
Որ ես հաշվում էի հատակդ անթիվ:
Երեկ ալիքներդ այնպես էին նազում,
Կարծես թե յարիս նազանքը լիներ...
Երեկ ալիքներդ  այնպես էին լիզում,
Ասես իմ յարի համբույրը լիներ:
Այսօր ի՞նչ եղավ,ի՞նչ պատահեց քեզ՝
Այնպես ես քշտվել,հեռուն գնացել,
Ասես իմ յարն է ինձնից խռովել...
«Իմ յարն էլ քեզ պես՝
Դու էլ յարիս պես...»
Որքան նման եք դուք իրար այսպես:

                       *** 

***
Լինեի պատանի,խենթ ու կրակոտ,
Իսկ դու մեկ աղջիկ,ժիր ու պարծենկոտ,
Խաղայինք մեր խաղը,պատանեկության,
Որպես քաղցր հուշ մեր անուրջներում:
Դու փախչեիր ինձնից,իսկ ես հակառակ,
Վազ տայի,ու բռնեի քո գիսակներից,
Դու շրջվեիր,ու մի շեղ-գոռոզ հայացք,
Գար ու մխրճվեր իմ երազներում...
***